Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Փլեյերները` լսողության վատացման պատճառ

Փլեյերները` լսողության վատացման պատճառ

Տրանսպորտում հաճախ ենք հայտնվում փլեյերով` խաղարկիչով երաժշտություն լսող երիտասարդների կողքին ու մտածում.«Եթե իմ ականջներն այսքան ուժեղ են թմբկահարվում, ապա ի՞նչ է կատարվում այս երիտասարդ երաշժտասերի գլխում»: Այդ անհանգստությունը անհիմն չէ, քանզի փլեյեր լսողներից յուրաքանչյուր չորրորդը լսողության հետ կապված լուրջ խնդիր ունի:

 

Եվրոպական հանձնաժողովը թողարկել է չափորոշիչների նոր ցանկ, որոնք վերաբերում են MP3 տեսակի փլեյերների ձայնի սահմանային թույլատրելի մակարդակին: Սա կստիպի արտադրողներին սարքում ապահովել ձայնի ուժգնության թույլատրելի` մինչև 80 դեցիբել (դԲ) անվտանգ մակարդակ: Բացի այդ, սարքի շահագործման հրահանգում պետք է հատուկ նախազգուշացում լինի այն մասին, որ սահմանային մակարդակից ավելի բարձր ձայնով երաժշտություն լսելը վտանգավոր է լսողության համար:

 

Նոր չափորոշիչները, որոնք կհաստատվեն մոտակա ժամանակներում, սահմանվել են բժիշկների, սարքն արտադրողի և սպառողի հետ 2 տարի շարունակ անցկացված խորհրդակցությունների արդյունքում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայումս եվրամիության երկրներում կան լսողության ձեռքբերովի խաթարումներ ունեցող 10 մլն-ից ավելի երիտասարդներ: Դրանցից շատերը հենց բարձր ձայնով երաժշտություն լսողներն են:

 

Եվրոպան հետևում է ԱՄՆ-ի օրինակին: 2006-ին ամերիկացի ձեռներեց Ջոն Պատերսոնը բողոք է ներկայացրել Apple ֆիրմայի դեմ, հայտարարելով, որ այդ ֆիրմայի արտադրած iPod-ը (ձայնասփյուռ սարք) կարող է բարձրացնել ձայնի ուժգնության մակարդակը մինչև 115 դԲ-ի, անդարձելի վնաս հասցնելով լսողությանը: ՈՒստի Apple-ը որոշում ընդունեց սպառողներին անվճար նոր ծրագիր տրամադրել, որը թույլ է տալիս սահմանափակել սարքի ձայնի ուժգնությունը: Դրանից հետո թվային փլեյերների ամերիկյան արտադրողները, այդ թվում` նաև Apple-ը, սահմանափակեցին իրենց արտադրանքի ձայնի առավելագույն մակարդակը մինչև 100 դԲ-ի:

 

Եվրամիության գիտական կոմիտեի տվյալների համաձայն, Եվրոպայում արտադրվող փլեյերների մեծ մասի ձայնի մակարդակը 80-115 դԲ է: Ականջակալները կարող են մի փոքր ավելացնել այդ մակարդակը ևս 5-7դԲ-ով, սակայն մշտապես լսելու համար ձայնի անվտանգության սահմանը միայն ստորինն է: 58 դԲ-ի հասնող ձայնն իր ուժով հավասար է խլարարով (глушитель) աշխատող մոտոցիկլետի դղրդյունի, իսկ մշտապես 90 դԲ-ով ձայնը լսելու դեպքում կարող են ի հայտ գալ նյարդային համակարգի հիվանդություններ, լսողության վատացում` ընդհուպ մինչև խլություն: Նոր չափորոշիչների հեղինակները գտնում են, որ փլեյերների վրա պարտադիր պետք է բարձր ձայնի վտանգի մասին պիտակ փակցվի, իսկ ձայնը բարձրացնելու դեպքում միանա վնասակարության մասին նախազգուշացնող ազդանշանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286),Izvestia.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ